Վթար մերկասառույցի պատճառով Արտենի-Արագածավան ճանապարհին. 3 վիրավորներից մեկը 8-ամյա աղջնակ է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հունվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Արտենի-Արագածավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Volkswagen Passat» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ճանապարհն ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը ոչինչ չի արել ձյունը հեռացնելու, ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։