Բելգորոդի մարզում մեկ օրում ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է չեզոքացվել. մարզպետ

https://arm.sputniknews.ru/20260224/belgvorvodi-marzum-mek-orum-aveli-qan-100-ukrainakan-ats-e-chezvoqacvel-marzpet-99145027.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98466142_0:0:1280:960_1920x0_80_0_0_0e87a3f2b513f2b394a611b42e52147d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

Բաժանորդագրվել

Վնասվել է 3 բազմաբնակարան շենք, 22 մասնավոր տուն, 2 ենթակառուցվածքային օբյեկտ, 3 առևտրային և 2 սոցիալական օբյեկտ, 3 ձեռնարկություն և 39 ավտոմեքենա։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի մարզի երկնքում 104 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել և ճնշվել, 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա տվյալներով՝ հարված է հասցվել 50 բնակավայրի։ Գրանցվել են 14 զինամթերքի կիրառմամբ հարձակումներ և անօդաչուների 179 հարձակումներ, որոնցից 104-ը խոցվել կամ ճնշվել են ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով։

Վնասվել է երեք բազմաբնակարան շենք, 22 մասնավոր տուն, 2 ենթակառուցվածքային օբյեկտ, 3 առևտրային և 2 սոցիալական օբյեկտ, 3 ձեռնարկություն և 39 ավտոմեքենա։

Բելգորոդի մարզում մի քանի գյուղ է հարձակման ենթարկվել, 25 անօդաչուներից 19-ը չեզոքացվել են։ Նիկոլսկոյե գյուղում անօդաչուի ոչնչացման ժամանակ վիրավորվել է «Օրլան» ստորաբաժանման մարտիկը, որը ամբուլատոր բուժում էր ստանում։ Տավրովո գյուղում անօդաչուի պայթյունից տղամարդ է տուժել։

Բորիսովկայի և Վոլոկոնովկայի շրջաններում 13 անօդաչուի հարձակում է եղել, 6-ը խոցվել են, մեկ մարդ վիրավորվել է։ Գրայվորոնի շրջանում գրանցվել է 6 կրակոց և 26 անօդաչուի հարձակում, որոնցից 9-ը ոչնչացվել են, մեկ տղամարդ ծանր վնասվածք է ստացել։

Բելգորոդի, ինչպես նաև Վալուկիի, Կորոչայի, Նովի Օսկոլի, Ստարո Օսկոլի, Չերնյանկայի և Յակովլևսկի շրջաններում ՀՕՊ ուժերը խոցել և ճնշել են 32 անօդաչու։ Շեբեկինոյի շրջանում գրանցվել է անօդաչուի 39 հարձակում, որոնցից 23-ը չեզոքացվել են, 5 մարդ է տուժել`երեք կին և երկու տղամարդ։

Կրասնայա Յարուգայի շրջանում մի քանի բնակավայրերի երկու հրետանային հարվածներ են հասցվել 8 զինամթերքի կիրառմամբ, ինչպես նաև գրանցվել է 42 անօդաչուի հարձակում, որոնցից 15-ը խոցվել կամ ճնշվել են: Ստեպնոյե գյուղում FPV–անօդաչուի հարվածից տղամարդ է վիրավորվել։

Բելգորոդի մարզում 2022 թվականի ապրիլից ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է գործում: 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, իսկ օգոստոսի 15-ից իրավիճակը դաշնային բնույթի արտակարգ դրություն է ճանաչվել:

Leave a comment