Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում ՀՀ-Իրան համագործակցության մակարդակը. Պապիկյանը հանդիպել է Ազիզ Նասիրզադեի հետ


Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:


 


Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։


 


 


«Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակելու աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 


 


Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ»,- գրել է նախարարը:

Դիտումների քանակ24

Leave a comment