Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է․ Մետաքսյա Հակոբյան

Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Ինձ իրականում զզվեցրել են Արցախից թռած, Արցախում չապրած, Արցախից հեռու «կյանքը վայելող», բայց Արցախն ինձնից շատ «սիրողներն» ու Արցախի համար «ախուվախ» անողները։

Արցախը ձեր կենսագրության «պահեստային բաժինը» չէ, որ անհրաժեշտ պահին բացեք ու փակեք։

Մի՛ համարձակվեք Արցախի անունով խոսել, եթե այդ անունը ձեզ համար ռեսուրս է, ոչ թե պատասխանատվություն։

Արցախը նրանցն է, ովքեր կորցրել են տուն ու երազանք, իրենց կյանքն են թողել այնտեղ ու այդ կյանքը չեն ուրացել, ոչ թե նրանց, ովքեր թեմա են գտել։

Եվ հիշեք՝ ներում չեն ունենալու նրանք ովքեր ժողովրդի ողբերգությունը դարձնում են անձնական հաշվարկի գործիք։

Մենք հայրենիք ու մի ամբողջ կյանք ենք կորցրել։

Ոմանք՝ պարզապես հարմար պահ ու առիթ են գտել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment