Պետությունը չի կարող պարտադրել կաթողիկոսին





Նիկոլ Փաշինյանը Եկեղեցին պառակտելու իր սցենարի համար որոշել է «կարգալույծների փնջին» խաբել  և ուղղորդել դատարաններ՝ հավատացնելով, որ դատարանը կարող է քննարկել նրանց հայցը և արդար լուծում տալ ու վերականգնել իրենց հոգևոր պաշտոնը։  Հայաստանի Սահմանադրությունը  պատվում է Եկեղեցու ինքնավարությունը և օրենքը հստակ ասում է, որ պետությունը անջատ է Եկեղեցուց։ Դա նշանակում է, որ նա չի կարող ուղղակիորեն պարտադրել Կաթողիկոսին՝ վերականգնել եպիսկոպոսին իր նախկին հոգևոր պաշտոնում ։ Կարգալույծներին երևի ոգևորել է դատարանի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնի վերականգնումը և նրանք մտածել են, որ արդեն կարելի է աշխարհիկ Արման Սարոյանին եպիսկոպոս հռչակել և թեմի առաջնորդի պաշտոնը վերականգնել։  Անցած օրը այդ գործով դատավորներից մեկի խոսքն էի լսում, նա ասում էր, որ դատարանը կարող է հայցը ընդունել և քննարկել, եթե իրավունքի հարց կա։  Եվ հենց այդ իրավունքի հարցով էլ հիմա գործերը քննում են։  Բայց այստեղ կան սահմանափակումներ։  Դատարանը կարող է միայն քննել, թե արդյոք խախտվել են քաղաքացիական իրավունքներ, օրինակ՝ գույքային, ֆինանսական կամ պայմանագրային, վճռել օրենքի շրջանակներում և պահանջել փոխհատուցում կամ իրավական հետևանքների վերականգնում։  Բայց կարգավիճակի վերականգնումը, որը վերաբերում է հոգևոր աստիճանին կամ եկեղեցական իշխանությանը, դատարանի լիազորության մեջ չէ։  Կաթողիկոսի որոշումը կարգալուծման մասին հստակորեն ներեկեղեցական, կանոնական ակտ է Եվ եթե Կաթողիկոսը հրաժարվել է դատարանին ցուցմունք տալ, դա լրիվ տեղավորվում է Սահմանադրության տրամաբանության մեջ։ Պետությունը  չի՛ կարող պարտադրել Կաթողիկոսին՝ վերականգնել կարգալույծի հոգևոր պաշտոնը կամ աստիճանը։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»




դիտվել է 219 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը


Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը

Leave a comment