«Հայաստանի գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է առաջին հերթին ստեղծել լավ դպրոց». Թաթուլ Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանն ու վեր խոյացող բազմահարկերը դատարկում են գյուղերի բնակչությունը:
     Վիրավորական է ասել, որ գյուղերից Երևան է տեղափոխվում որակյալ բնակչությունը, բայց պետք է նշենք, որ հեռանում են նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
     Վերջին տարիներին գյուղերից հեռանում են նաև արհեստավորները, քանի որ Երևանում վեր խոյացող բարձրահարկերին անհրաժեշտ են վարպետներ:
     Հայաստանի գյուղերում և հատկապես սահմանային գյուղերում բնակչությունը պահելու համար պետք է նախ և առաջ ստեղծել կյանքի տարրական պայմաններ, առաջին հերթին՝ լավ դպրոց:
     Այն գյուղերը, որտեղ դպրոցները միավորվելու են, նրանց սպասում է ավելի արագ դատարկում: Օրինակ, եթե ճիշտ է, որ, օրինակ, Նոյեմբերյանի Ջուջևան գյուղի երեխաները մյուս ուսումնական տարվանից այցելելու են հարևան Բաղանիսի դպրոց, ապա դա ուղղակի հարված է Ջուջևան գյուղի դատարկմանը: Հիմնադրման օրվանից այդ գյուղում դպրոց կա և դպրոցը գյուղի կենտրոնն է:
     Հիսուն աշակերտ ունեցող դպրոցը հարևան գյուղի դպրոցի հետ միավորելը, կարծում եմ, ճիշտ չէ:
     Այն ընտանիքները, ովքեր կարողանան, գյուղից տեղափոխվելու են Երևան:
     Այն ուսուցիչները, ովքեր կարողանան, գյուղից տեղափոխվելու են Երևան»:

Leave a comment