Մեկնարկում է «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագիրը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և «Երկիր» ռազմավարական ծրագրավորման հիմնադրամը հայտարարում են «Վահան Հովհաննիսյան» ազգային-քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագրի հերթական փուլի մեկնարկի մասին:

Դասընթացները կկայանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ս.թ․ մարտի 10-ից ապրիլի 21-ը ՝ ժամը 19։00-21:00, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուլբենկյան 38)։

Ծրագիրը ներառում է.

• 15 բանախոսություն,

• արտագնա սեմինար,

• երիտասարդական և ժամանցային այլ միջոցառումներ։

 Դպրոցի բանախոսներն անվանի հասարակական-քաղաքական գործիչներ են, գիտնականներ, փորձագետներ:

 Մասնակցության հայտ կարող են ներկայացնել այն երիտասարդները, ովքեր՝

• 17-ից 30 տարեկան են,

• ունեն բարձրագույն կրթություն կամ հանդիսանում են ուսանող / դիմորդ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 6-ը ներառյալ։

Ուսումնառությունը վկայող հավաստագրեր կստանան մասնակցության առնվազն 70%-ի շեմը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները։

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր պաշտոնական էջերին՝

https://taplink.cc/arf_naum

կամ զանգահարել՝ +374-93-47-19-90 հեռախոսահամարով

Leave a comment