Սլովակիան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային. վարչապետ

https://arm.sputniknews.ru/20260223/slvovakian-dadarecrel-e-elektraenergiaji-matakararumy-ukrainajin-varchapet-99133267.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/17/99132180_251:0:2982:2048_1920x0_80_0_0_1e08832db97d4c2d3c4aa92f4a89bb9b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սլովակիա, ուկրաինա, էներգետիկա

սլովակիա, ուկրաինա, էներգետիկա

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ այսօրվանից սկսած, եթե Ուկրաինան դիմի էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումների խնդրանքով, նա այլևս նման օգնություն Բրատիսլավայից չի ստանա: Այս հայտարարությունը նա արել է սոցցանցում հրապարակված տեսաուղերձում:

«Այսօրվանից, եթե ուկրաինական կողմը դիմի Սլովակիային` խնդրելով օգնել Ուկրաինայի էներգետիկ ցանցի կայունացման գործում, ապա նման օգնություն նա չի ստանա», – ասել է Ֆիցոն:

Սլովակիայի վարչապետը հայտանել է, որ համապատասխան կարգադրությունները այսօր նա տվել է Սլովակիայի ֆինանսների նախարարի և SEPS պետական ​​ընկերության (Սլովակիայում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատոր) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Փետրվարի 21-ին Ֆիցոն հայտարարել էր, որ եթե երկուշաբթի Վլադիմիր Զելենսկին չվերականգնի Սլովակիա նավթի մատակարարումը, Ուկրաինային էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումը կդադարեցվի:

Փետրվարի 13-ին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով հանրապետություն նավթի մատակարարումը դադարեցվել է: Գերատեսչությունն ակնկալում էր, որ այն կվերականգնվի առաջիկա օրերին, սակայն դա տեղի չունեցավ։

Leave a comment