Սեյրան Օհանյանի կինը մեղադրյալի աթոռին. ինչպես է իրագործվել գույքը բարեկամի անունով գրանցելու սխեման


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջն առնչվող գործը շուտով կգնա դատարան: Ռուզաննա Խաչատրյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը չհայտարարագրելու, ապացույց կեղծելու և արգելադրված գույքն օտարելու համար: Նալբանդյան փողոցում գտնվող երկու անշարժ գույքերը 2009-ին ձեռք է բերել Սեյրան Օհանյանի օգնականը: 2 տարի անց դրանք օտարվել են նախ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ մի դստերը, ապա՝ մյուսին: Ըստ գործի նյութերի՝ հանցավոր սխեման այսքանով չի ավարտվել: Հետագայում ապացույց է կեղծվել, որի հիման վրա դատարանը նրանց օգտին որոշում է կայացրել: Խաչատրյանի և նրա քրոջ դստեր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։


Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում:

Դիտումների քանակ6

Leave a comment