Հայաստանի տնտեսության ամենադինամիկ ճյուղերից մեկը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերջին շրջանում անկում է ապրում: Պատճառը, ըստ փորձագետների, կառավարության ձեռքերը ծալած նստելն է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն առաջարկում է ոլորտը դուրս բերել ճգնաժամից: Նրա խոսքով՝ իշխանությունները սխալմամբ կարծում էին, թե ռուսաստանցիների ներհոսքը հավերժ է լինելու: «Նրանք ոչինչ չարեցին մասնագետներին այստեղ պահելու համար: Արդյունքը տեսանելի է. 2024-ին 13%-ով կրճատվեց աշխատողների թիվը: Սա ահազանգ է»,- նշում է Կարապետյանը:
Ի տարբերություն գործող կառավարության, որը միայն խոսում է «միջազգային հաբ» դառնալու մասին, «Ուժեղ Հայաստանը» գալիս է կոնկրետ քայլերով: «Մենք առաջարկում ենք «Թումոյի» շուրջ ստեղծել կլաստեր, որը կմիավորի միջազգային ընկերությունները, կրթական կենտրոնները և բիզնես ինկուբատորները: Սա հնարավորություն կտա մեր երիտասարդներին սովորել, աշխատել և ապրել հենց այստեղ՝ Հայաստանում: Մենք ունենք փորձ, ունենք կապեր, ունենք պատկերացում, թե ինչպես ներդրողներ բերել:»,- եզրափակում է Կարապետյանը: