Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Պակիստանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Պակիստանի հարավում գտնվող Քարաչի քաղաքի Gul Plaza առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ 20 մարդ, հաղորդում է Dawn թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Հրդեհը բռնկվել է քաղաքի խիտ բնակեցված թաղամասում գտնվող առևտրի կենտրոնի առաջին հարկում։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ հունվարի 18-ի առավոտյան հրդեհը 30%-ով մարվել էր։ Դեպքի վայրում աշխատում է քսան հրշեջ ջոկատ։ Շենքի փլուզման բարձր ռիսկ կա։

Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հրդեհը առաջացել է խանութներից մեկում էլեկտրական կարճ միացման հետևանքով։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի հանգամանքները պարզելու համար։

Leave a comment