Բաժանորդագրվել
Քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում կրակոցներ արձակած անձը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք) մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով»,– նշեցին դատախազությունից:
Հիշեցնենք` Զովունիում կրակոցներ են հնչել փետրվարի 17-ին` ժամը 20։30-ի սահմաններում։ Ըստ լրատվամիջոցների` կրակոցներն արձակել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, որը կարճ ժամանակ անց հայտնաբերվել և ձերբակալվել է։ Կրակոցների հետևանքով վնասվածք ստացած 31-ամյա Ռուբեն Գ.–ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ մահացել է փետրվարի 19-ին։ Ռուբեն Գ.-ն դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։