Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։

Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Leave a comment