«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրում է. «Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի թիմը վերջին 1 ամսվա ընթացքում հայտարարել է, որ.
     Ստեղծելու են սեքսի նախարարություն,
     Կիրանցը հանձնվել է Ադրբեջանին,
     Գյումրին գյուղ է: Այս շարքը դեռ շարունակվելու է:
     Սա պատմություն է փողի խեղճության մասին: Դու կարող ես փողով վարձել լավագույն սրահներն ու ավտոբուսները, բայց դրա մեջ չես կարող միտք լցնել: Դու կարող ես փողով վարձել աշխարհի լավագույն փաստաբաններին, բայց չես կարող գնել փաստը:
     Իսկ փաստն այն է, որ Հայաստանը երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն: Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն:
     Սա նվաճում է: Ժողովրդավարական Հայաստանում գաղափարը հաղթում է փողին: Սա շքեղություն է, որը միայն ժողովրդավարությունն է թույլ տալիս: Մենք պաշտպանելու ենք այս նվաճումը»:

Leave a comment