«Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջորդ ծառահատումները Կոմիտասի պողոտայում են։
     Հայաստանի մայրաքաղաքում աշխատում է մի կառույց, որը եզակի մենաշնորհ ունի՝ առանց որևէ խաչաձև վերահսկողության, կառույցի 75 տարեկան դենդրոլոգը (ամենայն հարգանքով տարեցների նկատմամբ)՝ բոլոր նախկինների օրոք փառահեղ անցյալով, ծառերի խորը էտի ակտիվ պրոպագանդիստ և մինչ օրս կատարող լինելով, հազարավոր ծառերն աչքաչափով գնահատում է «անկենսունակ» (3 տարի անց օրերս մի գործիք առան), նույն կառույցը հասուն ծառերը հատում է, իրենց կողմից գնահատվում է ստացված փայտանյութի ծավալը, կառույցի տարածքում պահեստավորվում և «բաժանվում կարիքավորներին»։ Ի դեպ, խոսքը բազմահազար ծառերի մասին է և եզակի փայտանյութի (թեղին կաղնու նման կարծր տեսակ է)։
     Ինքս արել եմ առավելը, որպես Երևանի ավագանու անդամ և 30 տարվա ոլորտի փորձագետ։ Ով տեղյակ չէ, լսեք ելույթս ավագանու նիստին։ Նշեմ նաև, որ Երևան քաղաքը չունի ԳԼԽԱՎՈՐ ԴԵՆԴՐՈԼՈԳ, ով լիազորված է նման աշխատանքները թույլատրել և վերահսկել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։
     Ստորև՝ ինչ եմ արել և փաստաթղթերով ներկայացրել բոլորին.
     – հանրային լսումներ՝ խնդրի հետ առնչվող պետական կառույցների և ՀԿ -ների մասնակցությամբ,
     – հանրային լսումներ քաղաքացիների մասնակցությամբ,
     – միջազգային ամենահեղինակավոր փորձագետների կարծիքների ներկայացում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ՌԴ, կլիմայով մեզ մոտ Ղազախստան, Ուզբեկստան և այլն
     – նամակագրություն երկրի լիազոր մարմինների հետ պետական միջոցների վատնման և քաղաքի կանաչ կմախքի ոչնչացման մասին՝
     – ՊՎԾ,
     – Բնապահպանության և տեսչական մարմին,
     – Վարչապետին կից տեսչական,

-Բուսաբանության և Կենդանաբանության ինստիտուտներ,
     -Ագրարային համալսարան,

-Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարարություն և այլն…
     Մեր քաղաքապետարանը եզակի է, համառորեն շարունակեք աղետ ստեղծել բոլորիս երեխաների և կենսաբազմազանության կյանքի հաշվին։ Հայաստանն այսպես է պատրաստվում COP 17-ին՝ «Կենսաբազմազանության ապագան ծառազուրկ և անապատացող քաղաքում»։
     Նկարներում մեր ծառերն են Կոմիտասի պողոտայում, որոնք ժամանակին, գրագետ ձևավորվել և բուժել էինք։ Հատման հերթը սրանցն է։
     Ձեր փոխարեն ոչ ոք Երևանն ու ձեզ կյանքը չի պաշտպանելու»։

Leave a comment