Այսպես կամփոփենք ամբողջական այս պատմությունը, նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է չգրանցված ավտոմատ ինքնասպասարկող սարքերին և հայտնել, որ այս պահին կա ընդամենը չգրանցված 468 սարքավորում։
Քաղաքապետը նշեց, որ եթե մարտ ամսվա ընթացքում էլ այդ հարցը վերջնական չլուծվի, ապա ինքը պետք է խնդրի գնալ, հավաքել այդ բոլոր սարքավորումները և առգրավվել։
«Այսպես կամփոփենք ամբողջական այս պատմությունը», – նշեց Ավինյանը։
Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ այս պահին առկա է 2202 գրանցված սարքավորում, որից ամսական Երևանի բյուջե է մտնում ավելի քան 42 միլիոն դրամ։