Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Կոմիտասի պողոտայի բոլոր ծառերը պատրաստվում են հատել։
Լուսանկարներում ընդամենը ծառերի մի մասն է, որոնց 90-ից ավել տոկոսն անցած գարուն-ամառ իրենց շատ լավ էին զգում ու ամբողջապես կանաչ էին։
Ես էլ չեմ պատկերացնում ինչպես պայքարել սրա դեմ, որովհետև երևանցիների մեծ մասը չի էլ պատկերացնում ամեն մի ծառի արժեքն իրենց և իրենց երեխաների վաղվա օրվա առողջության համար ու մի բան էլ ատում է ծառերը՝ ապացույցը աջ ու ձախ խորը էտվող ու հատվող ծառերը, իսկ այս վանդալիզմի դեմ պայքարողներին պիտակավորում։
Ես ուղղակի ցավով կհետևեմ Երևանի կանաչ ֆոնդի հերթական ոչնչացմանը»։