Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում։
Փակ մարզադահլիճում անցկացված մրցման 1500 մետր վազքում առաջին տեղը գրավել է Երվանդ Մկրտչյանը։ Նա ոսկե մեդալ է նվաճել 3:42.29 արդյունքով։
Եռացատկի պայքարում չեմպիոն է դարձել Գոռ Հովակիմյանը, որը գրանցել է 16,66 մետր արդյունք։ Ռազմիկ Ղազարյանը 16,21 մետր արդյունքով գրավել է չորրորդ տեղը։ Լևոն Աղասյանը ևս հայտավորված է եղել, սակայն չի մասնակցել եռացատկի մրցմանը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներին չի հաջողվել գրավել մրցանակային տեղեր։