«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։
     Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։
     Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, ներքին վախերի և անպատասխանատվության դրսևորում։
     Այսպես է լինում, երբ երկրի անվտանգությունը ստորադասվում է ադրբեջանցիների հետ իշխող վերնախավի եղբայրությանը։
     Առավել ևս՝ այսպես է լինում, երբ ընտրությունը կյանքի ու մահվան պայքարի է վերածվում, իսկ պետական շահը ստորադասվում է ռեժիմի նեղ թիմային առաջնահերթություններին»։

Leave a comment