Միայն 1 իրավապաշտպանի 700 տուժած է դիմել. ներդրումային խարդախությունների հետքերով


Օգտվել բացառապես լիցենզավորված կազմակերպություններից, ցանկացած ներդրում կատարելիս ստուգել ռիսկերը. չնայած Կենտրոնական բանկի այս հորդորներին՝ մեր երկրում մարդիկ շարունակում են ռիսկի դիմել և տուժել տարբեր ֆինանսական կազմակերպություններից:


Քննչական կոմիտեն տվյալներ չունի, թե ընդհանուր առմամբ քանի մարդ է տուժել ներդումային խարդախություններից, այս մասով առանձին վիճակագրություն չկա։


Իրավապաշտպանի խոսքով՝ ներդրումային խարդախություններից տուժած ավելի քան 700 անձ միայն իրեն է դիմել: Դեռևս, սակայն, որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ:


Արդյո՞ք տուժողները կկարողանան կորցրած գումարը հետ ստանալ: Քննիչը նշում է՝ դեռ պետք է պարզվի վնասի չափը, միջոցներ ձեռնարկվեն հանցագործության արդյունքում ստացված գույքը բացահայտելու ուղղությամբ։


Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

Դիտումների քանակ1

Leave a comment