ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ցավակացական հեռագիր է ուղղել չորս մայրցամաքների հետախույզ Պետրոս Պետրոսյանի մահվան կապակցությամբ․
«Կյանքից հեռացել է հայ ժողովրդի փառապանծ զավակ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար ճակատագրի մարդ՝ չորս մայրցամաքների հետախույզ Պետրոս Պետրոսյանը։
Նրա կյանքը մի ամբողջ ժողովրդի հերոսական պատմության անքակտելի մասն է, որը մենք պարտավոր ենք հիշել և փոխանցել հաջորդ սերունդներին:
Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին և մտերիմներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: