Մահացել է Աջափնյակի կրակոցներից վիրավորներից մեկը





Օրերս Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ էին հնչել, որի հետևանքով նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մեկ հոգի մահացել էր։

Մեր տեղեկություններով, երեկ մահացել է վիրավորներից մեկը, որը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Նա վիրջին տարիներին ապրել է Մոսկվայում, նոր էր վերադարձել Հայաստան և ցանկանում էր մշտական բնակություն հաստատել այստեղ։ Ցավոք սրտի, նա ևս եղել էր կռվի կիզակետում և ստացել էր ծանր վիրավորում։

Հիշեցնենք՝ 2026թ. փետրվարի 18-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում հրազենի գործադրմամբ մարդ է սպանվել, իսկ 7-ը անձ ստացել հրազենային վիրավորում, որը գնահատվել է սպանության փորձ: Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական և վարութային գործողությունների արդյունքում անհատականացվել են զինված միջադեպի մասնակից մի շարք անձինք: 11 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ: Հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր, առարկաներ:




դիտվել է 1840 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը


Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը

Leave a comment