Արարատ Միրզոյանը մեկնում է Շվեյցարիա

Փետրվարի 23-24-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:

Leave a comment