Սթիվ Ուիթքոֆը հայտնել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման ժամկետները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ առաջիկա երեք շաբաթում կարող են կայանալ բանակցություններ, որոնք հնարավորություն կբացեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման համար։


 


«Ես և Ջարեդը (ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներ – խմբ.) հույս ունենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում երկու կողմերին ներկայացնել որոշ առաջարկներ, որոնք նրանց կնստեցնեն ընդհանուր սեղանի շուրջ և, հնարավոր է, ինչ-որ մի պահի կհանգեցնեն Զելենսկու և Պուտինի միջև գագաթնաժողովի, իսկ գուցե ինչ-որ փուլում՝ եռակողմ հանդիպման նախագահի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ – խմբ.) մասնակցությամբ, տեսնենք»,- Fox News-ի եթերում հայտարարել է Ուիթքոֆը։


 


Նրա խոսքով՝ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի համաձայնության հաստատման և «ավելի լավ արդյունքի»։


 


Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ը։


 


Ռուսական պատվիրակությունը բանակցություններում գլխավորել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Դիտումների քանակ3

Leave a comment