Գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Փետրվարի 13-ից 21-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել  «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը


ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Գրոսմայստեր Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում: Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։


Արամը 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:


Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:


«Challengers» խմբում 6 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:


«Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:


Նշենք, որ փետրվարի 13-ից 21-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը։


Մրցաշարն անցկացվել է 4 խմբերով՝ «Masters» շրջանային մրցաշար, «Challengers» շրջանային մրցաշար, «Futures» շրջանային մրցաշար և «Open» մրցաշար:


Հայաստանից «Masters» մրցաշարին մասնակցել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը:


«Challengers» մրցաշարին մասնակցել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:


Leave a comment