«Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները». Արա Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գալու է մի պահ, երբ պատմական իրավունքներն ավելի կարևոր են լինելու, քան ֆորմալ իրավունքները։
     Եվրասիայի նոր վերաձևակերպման համար կա երկու ճանապարհ` ազգերի ինքնորոշման կամ պատմական իրավունքների։ Վեստֆալյան աշխարհակարգի հիմքում դրվեց Եվրասիայի վերաձևակերպման առաջին մոտեցումը` ազգերի ինքնորոշման, սակայն հաջորդ աշխարհակարգի հիմքում ամենայն հավանականությամբ կլինի այս երկու մոտեցումների սիմբիոզը:
     Բժեզինսկին ասում էր, որ ով տիրի Եվրասիային, նա կտիրի աշխարհին։ Ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն ամենամեծ ու ամենածասխատար ուշադրությունը սևեռել է հենց Եվրասիայի վրա, որի սիրտը բաբախում է Մերձավոր Արևելքում»:

Leave a comment