Վաղը տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով

Վաղը տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով:

Ավանդաբար, Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի օր, բայց քանի որ փետրվարի 25-ին լրանում են արդարների մի մասի խափանման միջոցների ժամկետները, այս շաբաթ դատական նիստ կլինի նաև երկուշաբթի օրը:

Հինգշաբթի օրվա դատական նիստը նույնպես տեղի կունենա:

18 արդարների գործով «արտահերթ» դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 14:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment