Գոգավան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է հրդեհի տարածումը


Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավան բնակավայրի անցակետի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհի ծավալից ելնելով, ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ և տեղի բնակիչներ։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։25-ին, մարվել՝ 19։31-ին։ 


 


Օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից բնակավայրեր։ Այրվել է խոտածածկույթ։

Դիտումների քանակ1

Leave a comment