Կայուն ու խաղաղ պետություն ունենալու ամենակարճ ճանապարհը՝ առաջիկա ընտրություններին մասնակցելն ու հակաիշխանական ուժերին քվե տալն է․ Սևակ Նազարյան

ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը գրում է․

«Հայաստանը մի երկիր է դարձել, որտեղ ազգային արժանապատվություն ունեցողներին պիտակավորում են որպես պատերազմ բերողներ, իսկ ծուռվիզ հանձնվողներին հորջորջում խաղաղասերներ:

Պայքարելը երբեք էլ հեշտ չի լինում, լինի կրթության մեջ, կարիերայում, սիրո մեջ, թե քաղաքական դաշտում. պետություն ունենալը հեշտ բան չէ, խաղաղ և կայուն պետություն ունենալն առավել ևս:

Սակայն այդ կայունությանը հասնելու միակ ուղին եղել է, կա ու կմնա արժանապատիվ խաղաղության կառուցումը, իսկ դա առանց պայքարի չի ստացվելու երբեք:

Ամենակարճ ճանապարհը արժանապատվության վերականգնման և կայուն ու խաղաղ պետություն ունենալու առաջիկա ընտրություններին մասնակցելն ու հակաիշխանական ուժերին քվե տալն է»:

Leave a comment