https://arm.sputniknews.ru/20260221/bdkhn-chi-karvoghanalu-sahmanapakel-pastabanneri-azat-khvosqy-zvohrabjan-99084279.html
ԲԴԽ–ն չի կարողանալու սահմանափակել փաստաբանների ազատ խոսքը. Արա Զոհրաբյան
ԲԴԽ–ն չի կարողանալու սահմանափակել փաստաբանների ազատ խոսքը. Արա Զոհրաբյան
Sputnik Արմենիա
Խոսելով իր իսկ կողմից հրապարակված հայտարարությանը, փաստաբանը նշել է, որ տեքստում առկա չի եղել վիրավորանք կամ զրպարտանք, առկա է եղել միայն քննադատություն։ 21.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-21T20:07+0400
2026-02-21T20:07+0400
2026-02-21T20:07+0400
արա զոհրաբյան
հայ առաքելական եկեղեցի
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
դատավոր
փաստաբան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/15/99084112_4:0:1280:718_1920x0_80_0_0_07589a327c54fe8b59488432c6716879.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ակնհայտ անօրինականությունների դեմ ուղղված փաստաբանների ազատ խոսքը ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը չի կարողանալու սահմանափակել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակում է արել փաստաբան Արա Զոհրաբյանը` անդրադառնալով ԲԴԽ–ի ընդունած հայտարարությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ են արձանագրվում, որոնք դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում։Զոհրաբյանի համար տարակուսելի է, թե ԲԴԽ–ն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում: Մինչդեռ նա հիշեցրել է, որ խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:Անդրադառնալով ԲԴԽ բուն հայտարարությանը` Զոհրաբյանն առանձնացրել է հետևյալ ձևակերպումը. «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ»:Խոսելով իր իսկ կողմից հրապարակված հայտարարությանը, նա նշել է, որ տեքստում առկա չի եղել վիրավորանք կամ զրպարտանք, առկա է եղել միայն քննադատություն։«Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում»,– ընդգծել է Զոհրաբյանը։Նա հիշեցրել է իր մեկ այլ ձևակերպումն այն մասին, որ դատավորներն իրենց վերագրել են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն հայոց կաթողիկոսը, և որոնց գործողությունների արդյունքում հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը ծեսեր են կատարելու և մարդկանց մեղքի տակ գցելու:«Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն: Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար»,– նշել է Զոհրաբյանը` ավելացնելով, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք, և դա իրենց տարածքը չէ:
2026
Լուրեր
am_HY
ԲԴԽ–ն չի կարողանալու սահմանափակել փաստաբանների ազատ խոսքը. Արա Զոհրաբյան
Sputnik Արմենիա
ԲԴԽ–ն չի կարողանալու սահմանափակել փաստաբանների ազատ խոսքը. Արա Զոհրաբյան
2026-02-21T20:07+0400
true
PT8M01S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/15/99084112_166:0:1123:718_1920x0_80_0_0_6308287b89697bb61123c37856229a8a.jpg.webp
արա զոհրաբյան, հայ առաքելական եկեղեցի, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, փաստաբան, տեսանյութեր, տեսանյութ, видео
արա զոհրաբյան, հայ առաքելական եկեղեցի, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), դատավոր, փաստաբան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Խոսելով իր իսկ կողմից հրապարակված հայտարարությանը, փաստաբանը նշել է, որ տեքստում առկա չի եղել վիրավորանք կամ զրպարտանք, առկա է եղել միայն քննադատություն։
Զոհրաբյանի համար տարակուսելի է, թե ԲԴԽ–ն ինչպես է այս հայտարարությունը տարածել, երբ նման հարցով նիստի և ընդունված որոշման մասին տեղեկություն առկա չէ դատական իշխանության պաշտոնական կայքում: Մինչդեռ նա հիշեցրել է, որ խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրում և վարում է խորհրդի նախագահը:
Անդրադառնալով ԲԴԽ բուն հայտարարությանը` Զոհրաբյանն առանձնացրել է հետևյալ ձևակերպումը. «Հատկանշական է, որ այդ փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ»:
«Շատ հետաքրքիր մոտեցում է: Այսինքն, երբ փաստաբանը փաստ չի նշում, այլ իր գնահատողական կարծիք է ներկայացնում, ինչով ցույց է տալիս այդ գնահատականի և փաստի տարբերությունը, ԲԴԽ–ն սա համարում է ապահովագրության համար անվտանգության բարձի՞կ: Այս ձևակերպմամբ ԲԴԽ–ն մատնում է իր իրական մտադրությունը: Կարծես ասում է` ցանկանում էինք մի բան գտնել, որ իրավական այլ ընթացակարգեր կիրառեինք, բայց մեզ բռնվելու տեղ չեք տվել»,– նշել է փաստաբանը:
Խոսելով իր իսկ կողմից հրապարակված հայտարարությանը, նա նշել է, որ տեքստում առկա չի եղել վիրավորանք կամ զրպարտանք, առկա է եղել միայն քննադատություն։
«Տեքստում օգտագործված իմ այս արտահայտությունը «Դատավորիների այս գործողությունները հոգևոր դաշտում հավասար են սրբապղծության» նույնպես պնդում եմ և պարզաբանում եմ, որ այն նույնպես վիրավորանք չի պարունակում»,– ընդգծել է Զոհրաբյանը։
Նա հիշեցրել է իր մեկ այլ ձևակերպումն այն մասին, որ դատավորներն իրենց վերագրել են այնպիսի լիազորություններ, որոնք ունի միայն օծված և հոգևոր իշխանություն ունեցող Ամենայն հայոց կաթողիկոսը, և որոնց գործողությունների արդյունքում հոգևոր կարգավիճակ չունեցող Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը ծեսեր են կատարելու և մարդկանց մեղքի տակ գցելու:
«Պատկերացրեք, որ դատավորը ներխուժել է կրոնական տարածք և ինքն է օժտել աշխարհիկ անձին հոգևոր իշխանությամբ: Այդ աշխարհիկ անձը առնչվելու է սրբություններին, կրոնական ծեսեր է անելու, որոնք ամբողջությամբ համարվում են սրբապղծություն: Դատավորների այս որոշումները ծանր հետևանքների են բերել ու բերելու: Չի կարող Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր դասը ընդունել դատարանի կողմից պարտադրված հոգևոր կարգավիճակ աշխարհիկ մարդկանց համար»,– նշել է Զոհրաբյանը` ավելացնելով, որ դատավորները մտել են մի տարածք, որտեղ չունեն մուտքի իրավունք, և դա իրենց տարածքը չէ: