«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն եւ «Մունք» տեխնոդպրոցը կիրակի օրը՝ հունվարի 18-ին, մշակութային մեծ միջոցառում են կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Համալիրի տարածքում նաեւ Արցախը ներկայացնող ցուցահանդես կլինի։ Միջոցառումների շարքի խորագիրն է՝ «Մենք կանք»։ Եվ չնայած այն բացարձակապես մշակութային է, սակայն տեղեկացանք, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ ծառս են եղել՝ իմանալով, որ Արցախի մասին միջոցառում է կազմակերպվել։
Մեզ պատմեցին, որ ԱԱԾ աշխատակիցների միջոցով սուրհանդակներ են ուղարկել կազմակերպիչների մոտ, նախ փորձել են հետ պահել միջոցառում անելու մտքից, երբ մերժում են ստացել, զգուշացրել են, որ հանկարծ այն չվերածվի քաղաքական ակցիայի եւ մեծ հնչեղություն չառաջացնի՝ շարժելով Ալիեւի զայրույթը։
դիտվել է 532 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը