Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Վաշինգթոնի և Մոսկվայի հետ հաջորդ եռակողմ հանդիպման հարցը, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների հնարավոր փոփոխությունները:
Զելենսկին և Ռյուտեն համաձայնեցրել են դիրքորոշումները դիվանագիտական աշխատանքի հիմնական հարցերի շուրջ: Քննարկվել է նաև երկրում տիրող էներգետիկ իրավիճակը և Ուկրաինային օգնության ծրագրի հետագա աշխատանքների անհրաժեշտությունը։