Փետրվարի 22-ին և 23-ին եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարված Մոսկվայում

Մոսկվայում և Մոսկվայի մարզում կիրակի և երկուշաբթի օրերին ուժի մեջ է քամու և մերկասառույցի դեղին մակարդակի նախազգուշացում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին նշված է Հիդրոմետերոլոգիական կենտրոնի կանխատեսումների քարտեզում։

Փետրվարի 22-ի օրվա ընթացքում սպասվում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ վայրկյանում մինչև 15 մետր արագությամբ։

Մառախլապատ եղանակի մասին նախազգուշացումը ուժի մեջ է մինչև երկուշաբթի։

Leave a comment