Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Այսօր ես թույլ չեմ տալիս, որ մեր թատրոնի խաղացանկում լինեն դեպրեսիվ ներկայացումներ, փոխարենը ապրեցնող ներկայացումներ եմ ուզում, որ հանդիսատեսը դուրս գա կյանքով լցված: Հիմա թատրոնը շատ ուժ պետք է տա հանդիսատեսին»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան Նարինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո թատրոնի լեզուն փոխվել է, և, օրինակ, «Հաղթանակի գենեզիսը», որտեղ շոշափվում է Արցախյան առաջին պատերազմի թեման, այսօր կարծես նորովի է ներկայացվում հանդիսատեսին:

Նարինե Գրիգորյանը խոսում է նաև մեր հանդիսատեսի, հասարակության մասին, մատնանշում այն խնդիրները, որոնց առջև կանգնած ենք.«Մենք դարձել ենք իդեալ չունեցող հասարակություն, արժեհամակարգ կորցրած հանդիսատես: Այսօր Թումանյանն էլ լիներ, ասելու էինք՝ դու գնա «Շունն ու կատուդ» գրիր, ի՞նչ ես եկել, մեզ դասեր ես տալիս: Ցավոք, չարացել ենք, աղճատվել, կորցրել ենք մեր իդեալները: Դրա համար էլ ում ասես՝ փնովում ենք: Դա հիվանդություն է, ախտ, որը պետք է բուժել:

Եկե՛ք զգուշանանք, խնայենք իրար, չբևեռացվենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Leave a comment