Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ. Ալեքսանդր Նովակ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը և Թուրքիան պահպանում են վստահելի կառուցողական երկխոսություն երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, հաջողությամբ իրականացնում են փոխշահավետ նախագծեր՝ ի շահ երկու երկրի ժողովուրդների։ Մենք շահագրգռված ենք շարունակելու և ամրապնդելու փոխշահավետ համագործակցությունը թուրք գործընկերների հետ», – նշել է Ալեքսանդր Նովակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment