«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվեց Մասյացոտնի թեմական առաջնորդի պաշտոնից, ու նրա փոխարեն տեղապահ նշանակվեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Որոշմանն անմիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ այն որակելով ոչ օրինական, ու որպես աջակցություն Սարոյանին՝ նույն կիրակի իր «շրջիկ հավատացյալների» խմբով Մասիսի եկեղեցում մասնակցեց պատարագի։ Մենք տեղեկացանք, որ իրավապահները շարունակում են սրբորեն կատարել Փաշինյանի կամքը եւ գիշերուզօր հսկում են առաջնորդարանը:
Փաշինյանի սրտի տիրադավ Գեւորգ Սարոյանն է այստեղ տերուտնօրենը, սակայն մեզ ասացին, որ նա, ըստ էության, միայնակ է մնացել մի փոքր դավաճանական խմբի հետ, եւ ոչ միայն հոգեւոր, այլեւ ընդհանուր իրավիճակին տիրապետում է Ռուբեն վարդապետ Զարգարյանը, որի ընտրությունը, ասում են՝ պատահական չի եղել, այլ թեկնածություններ էլ են քննարկվել, բայց հաշվի առնելով վերջինիս նկատմամբ՝ մարզում տարբեր շրջանակների հարգալից ընկալումները, շփումները, ընտրվել է վարդապետ Զարգարյանը, որն այս օրերին, ասում են, ակտիվ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր համայնքներում ինչպես հոգեւորականների, այնպես էլ սոցիալական այլ խմբերի հետ, անգամ որոշ կարկառուն ՔՊ-ականների կողմից է նա ընդունելի, եւ հայտնի պատարագից հետո ոմանք շտապել են նրա մոտ՝ արդարանալով, թե պարտադրված են եղել ներկա գտնվել։
Նշենք, որ երկու օր առաջ թեմի պաշտոնական նոր կայքը բացվեց, նախորդը դեռ սպասարկում է տիրադավին։
դիտվել է 303 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը