Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Չինաստանում մինչ այսօր մահապատիժը, որպես պատժի միջոց, գոյություն ունի, դրա հետ կապված մի կարևոր դետալ կա (այդպես է նաև Իրանում)։
Եվ ուրեմն, մահապատիժն իրականացնելուց հետո, պետությունը գնդակահարված անձի ընտանիքին` բացի օգտագործված գնդակի պարկուճը, ուղարկում է նաև հաշվեհամար, որտեղ նշված է լինում տվյալ գնդակի գումարը, և գնդակահարվածի ընտանիքը պարտավոր է պետությանը վերադարձնել, ավելի ճիշտ՝ կոմպենսացնել պետության ծախսած գումարը։
Ի դեպ՝ քչերը գիտեն, որ էդ գաղափարի հեղինակը Անաստաս Իվանովիչն (Միկոյանը) է եղել, ով Մաո Ձեդունի մերձավորն էր, ու հիմք է դրել «չինական կոմունիզմ» ասվածին։
Ասել է թե, պետությունը հովվին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, գնդակահարվածի ընտանիքից գնդակի գումարը հետ է գանձում, ու էդ երկիրն դարձնի իր սրտի Չինաստանը։
Հ․գ․ Պարկուճի գումարի հետգանձման մեխանիզմը գործում էր նաև ԽՍՀՄ-ում՝ 1984 թվականին գումարը կազմում էր 67 կոպեկ»։