Ռուսական Ֆիոլետովո գյուղում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը

Բաժանորդագրվել

Տոնական ցերեկույթին երեխաները հանդես են եկել ռուսական և հայկական ժողովրդական պարերով, բանաստեղծություններով ու երգերով:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի ռուսական Ֆիոլետովո գյուղում այսօր նշել են մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից սահմանվել է 1999 թվականին: Ինչպես հայտնում է Երևանում Ռուսական տունը, տոնական օրվա առիթով գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ցերեկույթ, որի հյուրերն են եղել նաև ռուսական տան ներկայացուցիչները:

Դպրոցն ունի ավելի քան 180 աշակերտ։ Նրանք հենց առաջին դասարանից սովորում են ռուսերեն և հայերեն լեզուներ:

Միջոցառման տրամադրությունը դիպուկ բնութագրել են աշակերտուհիներից մեկի խոսքերը` «Մեր դպրոցում մայրենի լեզուն ոչ միայն ռուսերենն է, այլև հայերենը»:

Տոնական ցերեկույթին երեխաները հանդես են եկել ռուսական և հայկական ժողովրդական պարերով, բանաստեղծություններով ու երգերով:

Գիրք նվիրելու օրվա (փետրվարի 19–ի) առթիվ էլ Ռուսական տան աշխատակից Այգուլ Շամսուտդինովան դպրոցական գրադարանին գրքեր է նվիրել:

Leave a comment