«Միգուցե հնարավորություն կունենաք փրկվելու»․ Անի Կաղինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բացի հայ-վայ, հակառուս վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից՝ լսեք նաև պրոադրբեջանցի, հակառուս վերլուծաբանների, քաղաքական գործիչների: Խոսույթը` մեր ներկայի և ապագայի պահով մեկը մեկին համընկնում է, հարցադրումները մեր անունից ուղղված ՌԴ-ին նույնպես: Լսելուց մի պահ թվում է, որ փրկիչներ են հայտնվել, միակ նպատակն է մեզ փրկելը ռուսների ճիրաններից (մոռացության տալով Արցախի կորուստը, տնավեր մարդկանց, մեր սրբությունները, Եռաբլուրում ննջող մեր տղաներին): Խոսում են մեր ԱէԿ-ից, թե ինչու մենք պետք է չշարունակենք գործ ունենալ ռուս-ատոմի հետ, այլ պետք է ընտրենք ԱՄՆ-ի մոդուլային-ատոմակայաններն, որն ի դեպ պետք է միացնենք միայն անհրաժեշտության դեպքում (մնացած ժամանակ պետք է առանց էլեկտրաէներգիայի մնանք), թե ինչու պետք է երրորդ երկրին՝ այսինքն՝ իրանց հանձնենք մեր երկաթգիծը, քանի որ Ռուսաստանը սանկցաների տակ է: Վարդանյանը կապեր ունի Էփշտեյնի ու նրա կղզու հետ: Նիկոլի անդադար գովքը: Մի՛ զլացեք, նստե՛ք ու լսե՛ք: Միգուցե հնարավորություն կունենաք փրկվելու»:

Leave a comment