ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել․ անթաքույց ձևով փորձ է արվում լռեցնել փաստաբաններին, իրավապաշտպաններին, իշխող ռեժիմի ապօրինությունների մասին բարձրաձայնողներին․․․»։ Այդ մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Չենք կարող քննադատե՞լ, եթե քաղաքացին, փաստաբանը որևէ վիրավորանք թույլ չի տալիս, անձնական որակումներ չի տալիս, արատավորող տեղեկություն չի տալիս, որտե՞ղ է գրված, որ իրավունք չունենք քննադատելու։ Սա փաստաբանությանը լռեցնելու, փաստաբաններին հատկապես, ինչպես նրանք են նշում իրենց հայտարարության մեջ, լսարան ունեցող փաստաբանների նկատմամբ ռեպրեսիվ քայլեր ձեռնարկելու սպառնալիք է, անընդունելի սպառնալիք»,- նշել է նա։