Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ՝ գրառմամբ, որ ազգությամբ ադրբեջանցիներն ազատորեն շրջում են ՀՀ տարածքում։ Հայաստանի ԱԱԾ-ն, պատասխանելով «ֆակտոր.ամ»-ի հարցին, հաստատել է, որ նշյալ անձինք ադրբեջանցիներ են, միաժամանակ, շեշտել, որ նրանք ՌԴ քաղաքացիներ են։ «Այդ անձինք հանդիսանում են ազգությամբ ադրբեջանցի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից դուրս են եկել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ»,- ասվում է ԱԱԾ պատասխանում։ ԱԱԾ-ից «ֆակտոր.ամ»-ին նաև տեղեկացրել են, որ հիշյալ անձանցից մեկը Հայաստանի Հանրապետություն է այցելել նաև 2013 թվականին, իսկ մյուսը՝ 2014 թվականին։