Անամոթության գագաթնակետն է, երբ սուտը և կեղծիքը ամեն օր ու ամեն պահի հրամցվում են․ Տեր Սարգիս





Իշխանական ոմն Նատալի Ալեքսանյան հերթական կեղծիքն է տարածել Հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների մասին։

Տեր Սարգիս քահանա Սարդարյանն արձագանքել է հերթական ստին։

«Անամոթության գագաթնակետն է, երբ սուտը և կեղծիքը ամեն օր ու ամեն պահի հրամցվում են:

Տնօրհնյաց կարգ եմ կատարել Բագրավանի Սբ. Համբարձում (Ավետիս) մատուռի խաչքավորի տանը, որտեղ իրենք բնակվում են, որը նաև հյուրատուն-թանգարան է, ուր անց են կացվում վարպետաց դասեր և հյուրընկալություններ:

Տանտերերը սեփական ձեռքերով են այն կառուցել, երկրաշարժի փլատակներից հավաքված շինանյութերով, ուր հին քաղաքի մասունքներն են պահպանվում:

Այն սրճարան կամ բիզնես կենտրոն չէ:

Խառնակիչ բնույթով մարդիկ, առանց ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու, սատանայական բերկրանքով են հրճվում և ուրախանում:

Ցանկացողներին սիրով կուղեկցեմ այնտեղ՝ ցուցադրելու հնագիտական նմուշներ և հնատիպ բազում վկայություններ:

Սիրելինե՛ր, չտրվեք կեղծիքներին և հերյուրանքներին, շատերը չեն կարողանում «մարսել» Շիրակի թեմի քահանաների և առաջնորդի նվիրավծությունը ու սերը առ հայրենի մեր երկիրը և Սուրբ Եկեղեցին:

Որդիական խոնարհումս Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և թեմի հոգևոր դասին»,- նշել է Տեր Հայրը։




դիտվել է 307 անգամ