Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կհարցաքննվեն Ախտոյանները. դատարանը բավարարեց միջնորդությունը

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդեց, որպեսզի դատարանում հարցաքննվեն Ախտոյանները: Դատավոր Մուշեղ Արամյանի հարցին, թե ի՞նչ վերաբերելիություն ունեն այդ անձինք, փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդ կերպ կապացուցվի Նարեկ Օհանյանի անմեղությունը:

Վալոդյա Գրիգորյանի հոր ներկայացուցիչները ողջունեցին փաստաբանի այդ միջնորդությունը: Լևոն Գրիգորյանի ներկայացուցիչն ասաց, որ ունեն կասկած, որ Վալոդյա Գրիգորյան սպանության հետ առնչություն ունի Մհեր Ախտոյանը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Հասմիկ Սարգսյան

–00—ՅՄ

Leave a comment