Միացյալ Նահանգների հետ դաշնակից արաբական պետությունները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Հորդանանը, դեմ են իրենց տարածքների օգտագործմանը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, հայտնել է «CBS News»-ը՝ հղում անելով աղբյուրների:
Այդ երկրներում տեղակայված են մոտ 40,000 ամերիկացի զինվորներ։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ արաբական երկրները վախենում են Իրանի կողմից իրենց տարածքում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարվածից: Արաբ միջնորդներից բացի, Թուրքիան աջակցում է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը: Այս երկրները դեմ են Իրանում վարչակազմի փոփոխությանը: