ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որի միջոցով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։
Խնդրում և հորդորում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ և չկատարել որևէ փոխանցում կամ գործողություն։
Կեղծ օգտահաշվի վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում կարող եք դիմել համայնքապետարան։
Շնորհակալություն զգոն լինելու համար։
–00—ՅՄ