Ակցիա կիրականացվի՝ Նարեկ Սամսոնյանին շտապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով





Երկուշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ժամը 11։00-ին AntiFake.am-ի թիմն ակցիա կիրականացնի ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։ Այս մասին հայտնում է «Անտիֆեյք»-ը։

Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 65 օր ապօրինի կալանքի տակ են «Իմնեմնիմի 2»-ի գործով։ Նարեկ Սամսոնյանը հունվարի 9-ից անժամկետ հացադուլի մեջ է։




դիտվել է 175 անգամ