https://arm.sputniknews.ru/20260220/erevani-qaghaqapeti-arajin-teghakaly-vstahecnum-e-vor-tarm-pvosalcvats-pvoghvocnerum-pvoser-chkan-99042495.html
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցնում է, որ թարմ փոսալցված փողոցներում փոսեր չկան
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցնում է, որ թարմ փոսալցված փողոցներում փոսեր չկան
Sputnik Արմենիա
Արմեն Փամբուխչյանի խոսքով` այս տարի աղ ու ավազը 2,5 անգամ շատ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։ 20.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-20T14:09+0400
2026-02-20T14:09+0400
2026-02-20T14:09+0400
հայաստան
երևան
փոս
արմեն փամբուխչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84916839_0:0:1541:866_1920x0_80_0_0_469a960ee44419872553d6d8a06136f4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երևանում վերջին երկու տարիներին միջին նորոգված կամ փոսալցված փողոցներում խնդիրներ չկան։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Վաղարշյան, էրեբունի փողոցներում, Գայի պողոտայում (բացառությամբ մի հատվածի) փոսալցման աշխատանքներ են իրականացվել, ու այդ հատվածներում կարող են տեսնել, որ խնդիրներ չկան։Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տան դիմացի փողոցում փոսեր չեն առաջացել։ Փամբուխչյանը վստահեցրեց՝ աղ ու ավազ լցնող մեքենան չի տարբերակում, թե ում տան դիմացն է աշխատանքներ կատարում։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը փետրվարի 16-ին հայտարարեց, որ ամսի 13-ից սկսել են փոսալցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց տեսալուսանկարահանել բոլոր աշխատանքներն ու հետո զեկուցել, թե տոկոսային հարաբերակցությամբ ինչ է արվել և որքան։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84916839_127:0:1282:866_1920x0_80_0_0_029591a6d951f84fc8121da628dc952b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, փոս, արմեն փամբուխչյան
հայաստան, երևան, փոս, արմեն փամբուխչյան
Բաժանորդագրվել
Արմեն Փամբուխչյանի խոսքով` այս տարի աղ ու ավազը 2,5 անգամ շատ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Երևանում վերջին երկու տարիներին միջին նորոգված կամ փոսալցված փողոցներում խնդիրներ չկան։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Այս տարի աղ ու ավազը 2,5 անգամ շատ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։ Դա պայմանավորված է նաև այն բանով, որ այս տարի աննախադեպ քանակությամբ ձյուն տեղաց հանրապետությունում։ 2024 թվականին 5000 տ աղ և ավազ է օգտագործվել, իսկ 2025-ին՝ 12 000 տ։ Այն ճանապարհները, որտեղ մենք 2024 և 2025 թթ․ միջին նորոգում ենք իրականացրել կամ փոսալցման աշխատանքներ ենք արել՝ փոսեր չկան։ Այսինքն` որքան միջին նորոգումը կամ փոսալցումը թարմ է եղել, այնքան այդ փողոցներում կա՛մ չկան փոսեր, կա՛մ էլ շատ քիչ են»,- ասաց Փամբուխչյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Վաղարշյան, էրեբունի փողոցներում, Գայի պողոտայում (բացառությամբ մի հատվածի) փոսալցման աշխատանքներ են իրականացվել, ու այդ հատվածներում կարող են տեսնել, որ խնդիրներ չկան։
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տան դիմացի փողոցում փոսեր չեն առաջացել։ Փամբուխչյանը վստահեցրեց՝ աղ ու ավազ լցնող մեքենան չի տարբերակում, թե ում տան դիմացն է աշխատանքներ կատարում։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը փետրվարի 16-ին
հայտարարեց, որ ամսի 13-ից սկսել են փոսալցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց տեսալուսանկարահանել բոլոր աշխատանքներն ու հետո զեկուցել, թե տոկոսային հարաբերակցությամբ ինչ է արվել և որքան։