«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականի հունվարի 17-ին իր բնակարանում հայտնաբերվել էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:
Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով:
Կուտոյանի հետ դեպքը տեղի էր ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը:
Հայտնել էինք նաեւ, որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին 35 կրակոցի հետքեր էին առկա եղել: Դեպքից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։ Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզվել էր, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել էր Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգեւատրման կարգով: Կուտոյանին գտել են մահացած 2018 թվականի իշխանափոխությունից 2 տարի անց ու առաջին վարկածը, որ առաջ քաշվեց, նա էր, որ Գեորգի Կուտոյանը ահռելի ինֆորմացիայի էր տիրապետում ու միգուցե նրան իշխանափոխությունից հետո ասել են կա՛մ պետք է ցուցմունք տաս նախկին իշխանության դեմ, կա՛մ կալանավորվես։ Իսկ նա նախընտրեց ինքնասպան լինել:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ նա չհամակերպվեց այսօրվա իրականության հետ։ Վարկածներ, որոնք մինչ օրս առաջ են քաշվում ու դեռեւս մնում են օդից կախված:
Իսկ ի՞նչ են պատմում Գեորգի Կուտոյանի մտերիմները, հարցաքննված հարևանները։
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հիշում է՝ ինչպես Գեորգի Կուտոյանը մտավ ԱԱԾ շենք, ու ինչ նա զգաց՝ լսելով նրա ինքնասպան լինելու մասին։
Ի վերջո ինչի՞ն չդիմացավ Գեորգի Կուտոյանը՝ այդքան երիտասարդ տարիքում վերջ տալով իր կյանքին, ի՞նչ փուլում է նրա ինքնասպանության գործը դեպքից 5 տարի անց:
Այս հարցերի պատասխանը ArmLur.am-ը փորձեց պարզել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին՝ քննությունը շարունակվում է»։
դիտվել է 532 անգամ
Լրահոս
Անխնա մսխում է պետական ռեսուրսները
Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա
Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ
Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին
Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով
Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով
Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին»
Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը
Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան
Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik
Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան
16.7 մլրդ դրամ պարգևավճար՝ նախագահի, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմերի համար․ «Մեր ձևով»-ի խոսնակ
ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո
Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում
Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն
3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ
Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն
Լարսը փակ է բեռնատարների համար
Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը