Երկօրյա արձակուրդ՝ զինվորական երդման կապակցությամբ․ Պապիկյան (ՎԻԴԵՈ)

Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ, ասել է ՊՆ նախարարը. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է, որ վերջերս ավարտվեց ձմեռային զորակոչը, և բանակում մեկնարկել է երդման արարողությունների փուլը:


Ըստ Պապիկյանի՝ սա կարևոր փուլ է զինակոչիկների կյանքում։


«Մեր վերջին փոփոխության արդյունքում երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ և կարող են գնալ իրենց տուն, վայելել այս կարևոր փուլը ծնողների հետ»,- նշել է նախարարը։




Leave a comment