«Խուզարկությունն ավարտվել է․ այս պահի դրությամբ ձերբակալված չկա»․ Լիա Սարգսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Վաղարշապատում. ինչ են փնտրում իրավապահները.
     «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի հասցեներում խուզարկություն են իրականացրել՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ խուզարկություններն իրականացվել են հիմնականում այն անձանց տներում, ովքեր մտերիմ են կամ կապ ունեն քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ:
     Նկարահանման ժամանակ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Վաղարշապատի քննչական բաժնի մոտ: Տեղեկացանք, որ խուզարկությունն ավարտվել է, զորքը վերադառնում է Երևան: ՔԿ-ից հայտնեցին, որ ձերբակալված անձ այս պահի դրությամբ չկա:
     Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էինք, որ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում»:

Leave a comment